Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:49 13-07-2022

ԿԳՄՍ նախարարությունում հյուրընկալվել է ռումինահայ գրող Վարուժան Ոսկանյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանին և Ռումինիայի գրողների միության փոխնախագահ, պետական-քաղաքական գործիչ, տնտեսագետ և գրող Վարուժան Ոսկանյանին:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍՆ սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Կարեն Մնացականյանը:

«Մեզ համար մեծ պատիվ է ընդունել ձեզ: Ուրախ եմ, որ հայ-ռումինական կապերի զարգացմանը, ինչպես նաև Ռումինիայում հայ համայնքի գործունեությանը նպաստող մշակութային և կրթական նախագծերի իրականացման վերաբերյալ հարցերը ձեզ հետ քննարկելու հնարավորություն ունենք: Վստահ եմ, որ մեր հետագա համագործակցությունն արդյունավետ և շարունակական կլինի»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Նախարարի տեղակալը կարևորել է, որ Ռումինիայի հայ համայնքի ներկայացուցիչները շարունակեն ակտիվորեն մասնակցել սփյուռքահայ մանկավարժների համար իրականացվող վերապատրաստման ծրագրերին և համաժողովին՝ ընդգծելով, որ նմանօրինակ այցելություններն ու հանդիպումները նպաստում են հայ-ռումինական կապերի ամրապնդմանը և զարգացմանը:
Հանդիպման ընթացքում Վարուժան Մինասյանը որոշ կենսագրական տվյալներ է ներկայացրել իր քաղաքական և հասարակական գործունության վերաբերյալ, անդրադարձել է Ռումինիայի հայ համայնքի խնդիրներին և ծրագրերին:

«Ռումինիայի հայ համայնքը խոշորագույններից մեկն է, որը բավականին ակտիվ է և ամենակարևորը՝ միասնական: Հայ համայնքը վայելում է Ռումինիայի կառավարության հարգանքը, համայնքի խոսքը հասանելի և լսելի է պետության կողմից, ինչը շատ կարևոր է: Ընդհանրապես, Ռումինիայի իշխանությունները շատ հայանպաստ դիրքորոշում ունեն»,- նշել է Վարուժան Ոսկանյանը:

Ռումինահայ գրողն ընդգծել է նաև, որ թարգմանիչների խնդիր կա, և որոշ դժվարություններ են ծագել իր հեղինակությամբ «Շշուկների մատյան» վեպի այլ լեզուներով թարգմանության առնչությամբ:

ԿԳՄՍՆ սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Կարեն Մնացականյանն ասել է, որ հետևողականորեն կաջակցեն հարցը հնարավորինս շուտ լուծելու գործընթացին:

Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն էլ հավելել է, որ դեսպանատունը կապող օղակ կարող է դառնալ Վարուժան Ոսկանյանի և ԿԳՄՍ նախարարության միջև՝ նպաստելով նախատեսվող ծրագրերի և առաջարկների իրականացմանը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել