Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:57 23-10-2021

Միքայել Ոսկանյանը և «Տաղարան» համույթը հանդես կգան համերգով

Թառահար, կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանը և հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը հանդես կգան համերգով։ «Զոմա , Զոմա էր...» խորագրով համերգը կկայանա հոկտեմբերի 28-ին՝ ժամը 19:00, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։

Կամերային երաժշտության ազգային կենտրոնից հայտնում են, որ ելույթ կունենա «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան), իսկ որպես մենակատարներ հանդես կգան Միքայել Ոսկանյանը (թառ /վոկալ), «Տաղարան» համույթի մենակատարներ Լուսինե Մարկոսյանը (մեցցո սոպրանո), Արսեն Ստեփանյանը (տենոր), Գայանե Ղամբարյանը (սոպրանո), Գալինա Ցոլակյանը (սոպրանո)։

Համերգային ծրագրում հեթանոս ժամանակներից մեզ հասած հայկական երգերի ու մեղեդիների մշակումներն են։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել