copy image url
Սպորտ 1 օր առաջ - 14:23 04-09-2026

Արարատի նախկին ֆուտբոլիստը 2.1 միլիոն եվրոյով տեղափոխվել է Դինամո

Երևանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Կեաս Փոլ Հենրի Բահը տեղափոխվել է Կիևի «Դինամո»։ Ըստ Transfermarkt-ի տվյալների՝ տրանսֆերի արժեքը կազմել է 2.1 միլիոն եվրո։

Կոտդիվուարցի հարձակվողը «Արարատ» էր տեղափոխվել 2025 թվականի փետրվարին։ Երևանյան ակումբի կազմում նա անցկացրել է 12 հանդիպում, դարձել 4 գոլի հեղինակ և կատարել 2 գոլային փոխանցում։

Վեց ամիս անց Բահը տեղափոխվել էր շվեյցարական «Ստադ Լոզան Ուշի»: Եվ ահա, շվեյցարական ակումբում մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո ֆուտբոլիստը տեղափոխվեց Կիևի «Դինամո»։

Այս տրանսֆերից ֆինանսական շահույթ կստանա նաև «Արարատը», որը պահպանել էր ֆուտբոլիստի հետագա վաճառքից տոկոս ստանալու իրավունքը։

Armsport

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում