Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 23:40 29-05-2024

ՆԱՏՕ-ն դիտարկում է Ուկրաինայի հարցով հատուկ ներկայացուցիչ նշանակելու հնարավորությունը

ՆԱՏՕ-ն ուսումնասիրում է Ուկրաինայի հարցով հատուկ ներկայացուցիչ նշանակելու հնարավորությունը։ Այս մասին լրագրողների համար առցանց ճեպազրույցում ասել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Ջուլիանա Սմիթը։

Նա ասել է, որ Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի հուլիսյան գագաթնաժողովը կքննարկի՝ արդյո՞ք անհրաժեշտ է նշանակել ներկայացուցիչ, որը «կօգնի առաջնորդել ՆԱՏՕ-ի ներսում Ուկրաինային աջակցելու տարբեր ջանքերը»: Ինչպես պարզաբանել է Սմիթը, դիտարկվում է այս պաշտոնում քաղաքացիական անձի նշանակման հնարավորությունը։

Սմիթը նաև նշել է, որ գագաթնաժողովին հաջորդած հայտարարությունը «նոր ձևակերպումներ» է պարունակելու դաշինքին Ուկրաինայի հնարավոր անդամակցության վերաբերյալ։

«Դրանք բոլորովին նույնը չեն լինի, ինչ նախորդ տարի, բայց դա պահանջում է լրացուցիչ համակարգում, քննարկվում են մի քանի շատ կարևոր և օգտակար գաղափարներ, մի շարք հետաքրքիր առաջարկներ»,- ընդգծել է ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչը։

Միևնույն ժամանակ նա հաստատել է, որ Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելը օրակարգում չի լինի, դա քիչ հավանական է։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել