Իրանի զինված ուժերը չեն բացառում առանձին նավերի անցման հնարավորությունը Հորմուզի նեղուցով՝ Թեհրանի հետ համաձայնեցված երթուղիներով, չնայած նրան, որ ջրային տարածքը հայտարարված է փակ բոլորի համար։
Այս մասին ասված է Իրանի ԶՈւ «Խաթամ ան-Անբիա» կենտրոնական շտաբի հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Երեկվա նախազգուշացման շարունակություն՝ հաղորդվում է, որ Հորմուզի նեղուցը նախկինի պես փակ է։ Եթե որևէ նավի թույլատրվի էլ անցնել նեղուցով, ապա բացառապես սահմանված երթուղով և նախկինում հայտարարված կանոններին համապատասխան»,- ասված է հայտարարության մեջ։