Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից:
«Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցները՝ քաղաքացիներից ստացված թեժ գծի ահազանգի հիման վրա, այցելել են նշված տարածք և արձանագրել, որ այն չի համապատասխանում շինհրապարակների կահավորման և կազմակերպման պարտադիր նորմերին։
Մասնավորապես՝ շինհրապարակում բացակայում են փոշենվազեցման համար նախատեսված ջրային թնդանոթները, ինչպես նաև մեքենաների և անվադողերի լվացման կետերը։
Կառուցապատողը կենթարկվի վարչական պատասխանատվության:
Երևանի քաղաքապետարանը մեկ անգամ ևս զգուշացնում է կառուցապատողներին պահպանել անհրաժեշտ կանոնները՝ հակառակ դեպքում համայնքը կգնա նաև շինթույլտվության չեղարկման։
Նման փնթի վերաբերմունքը քաղաքի նկատմամբ անընդունելի է»,- նշվում է հաղորդագրությունում։