copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:44 02-08-2021

Ֆրանսիան դիտարկում է բելառուս մարզիկին ապաստան տրամադրելու հնարավորությունը

Ֆրանսիան և Եվրամիությունը կքննարկեն բելառուս վազորդուհի Քրիստինա Տիմանովսկայային ապաստան տրամադրելու հնարավորությունը, որը հրաժարվել է վերադառնալ հայրենիք: Այս հայտարարությունը երկուշաբթի առավոտյան արել է պետքարտուղար Կլեմենտ Բոնը:

«Մենք կուսումնասիրենք մեր եվրոպացի գործընկերների հետ՝ կարո՞ղ ենք նրան քաղաքական ապաստան տրամադրել առաջիկա շաբաթներին կամ օրերին», - ասել է ԱԳՆ խոսնակը RFI ռադիոկայանի եթերում:

Բելառուսի օլիմպիական կոմիտեն նախօրեին հայտարարել է, որ մարզուհուն տուն կուղարկեն` նրա հոգե-հուզական վիճակի պատճառով: Ինքը՝ Տիմանովսկայան, հայտարարել է, որ դա կեղծ տեղեկություն է: Նրա խոսքով՝ այսպես իր վրա ճնշում են գործադրում:

Մարզուհուն իր կամքին հակառակ տարել են օդանավակայան և փորձել ուղարկել Բելառուս: Նա օգնության համար դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեին: Ավելի ուշ ՄՕԿ-ը հայտնել է, որ Տիմանովսկայան ապահով է, և նրան ուղեկցում է կազմակերպության ներկայացուցիչը:

Ավելի վաղ Տիմանովսկայան քննադատել էր մարզչական շտաբի գործողությունները: Նա դժգոհել է, որ իրեն ստիպել են մուտք գործել 4x400 մ փոխանցավազք՝ չնայած այն հանգամանքին, որ նա մասնագիտացած է կարճ տարածությունների վրա:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել