copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 14:31 05-04-2025

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հարցով բանակցություններում «կարմիր գծեր» չունի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ն չի մասնակցի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը դադարեցնելու բանակցություններին: Դրա համար էլ դաշինքն այս հարցում սեփական «կարմիր գծերը» չունի։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, փոխանցում է РБК-Украина-ն։

«Ես ուրախ եմ, որ ԱՄՆ-ն տեղից շարժեց այդ հարցը և այդ բանակցությունները հիմա շարունակվում են»,-ասել է նա։

Նա նշել է, որ բանակցությունները դանդաղ են ընթանում, բայց ոչ թե Ուկրաինայի, այլ ՌԴ-ի պատճառով, իսկ «գնդակն այժմ ակնհայտորեն ռուսական դաշտում է»

Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն, որպես առանձին կազմակերպություն, բանակցություններում «կարմիր գծեր» չունի, քանի որ մասնակից չէ այդ գործընթացին:

«Ես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ն չունի սեփական կարմիր գծերը, քանի որ մենք այդ գործընթացի մաս չենք կազմում ։ Բայց, իհարկե, ընդհանուր առմամբ, մենք ցանկանում ենք, որ Ուկրաինան լինի ինքնիշխան պետություն, որն առաջ է շարժվում։ Դա այն է, ինչ մենք բոլորս ուզում ենք: Դա պետք է լինի արդար և երկարատև խաղաղություն: Պուտինը երբեք չպետք է փորձի դա նորից անել», - հավելել է նա։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել