Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:31 15-04-2024

Եթե հանդուրժենք, վաղը Հայոց այբուբենն ու Մեսրոպ Մաշտոցին սպառնալիք կհամարեն․ Վահագն Չախալյան

Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը և նախաձեռնության անդամներից մի քանիսը երեկ Stop Nikol գրությամբ ինքնաբուխ ակցիա էին իրականացրել, որի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել նախաձեռնության անդամների և ոստիկանների միջև, ինչից հետո Չախալյանն ու ևս 2 անդամ բերման էին ենթարկվել Արաբկիրի ոստիկանության բաժին։

«Նիկոլին կանգնեցնելու ուղղությամբ որոշեցինք ակցիաներ իրականացնել՝ «Կանգ առ Նիկոլ» կարգախոսով, որը կապ ունի հողերի հանձնման հետ։ Արցախի հանձնումից հետո հայկական կողմը չի կշտացել, չի հագեցել, և հիմա Ոսկեպարն է բերվել օրակարգ։ Եվ ես հիմնավոր կասկածներ ունեմ, որ Ոսկեպարը հիմնական նյութը չէ այս պահին, այլ Սյունիքը։ Մենք տեսնում ենք, որ չկա մի տեղ, որ չի հանձնելու»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Վահագն Չախալյանը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանին հնարավոր չէ տարածքներ զիջելու որոշումից հետ պահել 50-60 հոգով, սակայն եթե ժողովուրդը ոտքի կանգնի և միանա բողոքի ակցիաներին, ապա հնարավոր կլինի փրկել հայրենիքը։

Հարցին՝ ինչպես է վերաբերվում Նիկոլ Փաշինյանի՝ օրեր առաջ արած հայտարարությանը, թե պատմական և իրական Հայաստանները սպառնալիք են միմյանց համար, Չախալյանը պատասխանեց, որ չի ցանկանում մեկնաբանել վարչապետի հայտարարությունները՝ հավելելով․

«Ի՞նչ է նշանակում սպառնալիք, եթե մենք հանդուրժենք, ապա վաղը Հայոց այբուբենը, Մեսրոպ Մաշտոցին սպառնալիք կհամարեն։ Կասեն՝ հայատառ գրելը սպառնալիք է թուրքերն ու ադրբեջանցիները դա մեզ չեն ների»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել