Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 19:13 24-03-2025

Մաշտոցին հարամ էր, Կիրովին` հալա՞լ. այգում կառուցված ռեստորանից բոլորը գոհ են

Վերջին օրերին կրկին քննարկվում է Երևանի այգիներից մեկում ռեստորան կառուցելու հարցը։ Եթե նախկինում նման դեպքերում հանրային արձագանքը ստիպում էր իշխանություններին վերանայել որոշումները, ապա այս անգամ արձագանք գրեթե չկա։

Ակտիվիստները, որոնք նախկինում պայքարում էին քաղաքային միջավայրի պահպանման համար, այժմ լռում են։ Ինչու՞։

«Արդեն խոսելու իմաստ չկա, շինարարությունն ավարտված է, շենքը կառուցված է»,- նշում է ակտիվիստ Արթուր Չախոյանը Oragir.News-ի հետ զրույցում։

Նրա խոսքով, նախկին ակտիվիստները համագործակցում էին ներկա իշխանությունների հետ, իսկ հիմա իրենք դառնալով իշխանություն այլևս դեմ չեն այս ամենին:

«Նախկին իշխանություններին քննադատելով՝ նորերը նույն մեթոդներով են աշխատում»,- ասում է նա։ Այն, ինչ նախկինում համարվում էր անընդունելի, այժմ ընդունված է։

Չնայած ավագանու վերջին նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը նախկին իշխանություններին մեղադրում էր այգիներն ու մայթերը զավթելու և վաճառելու համար, հենց նրա պաշտոնավարման ընթացքում են նման շինարարական նախագծերը շարունակվում ու շինթույլտվություն ստանում:

Արդյունքում, Չախոյանը կարծում է, որ խնդիրը միայն իշխանության մեջ չէ, այլ նաև հանրային արձագանքի բացակայության։ «Իշխանությունների թալանը լեգիտիմացնում են քաղաքացիները իրենց լռությամբ։ Եթե չկա բողոք, ուրեմն ամեն ինչ լավ է»,- ընդգծում է նա։

Այսպիսով, նախկին ակտիվ ակտիվիստները լռում են:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել