copy image url
Ներքին 2 տարի առաջ - 09:58 10-12-2023

Ադրբեջանն Արցախի դիմաց գին ունի վճարելու․ դա Ռուսաստան-Իրան երկաթգիծն է․ քաղաքագետ

Ադրբեջանն Արցախի դիմաց գին ունի վճարելու, դա Ռուսաստան-Իրան երկաթգիծն է, որը Ռուսաստանի ու Իրանի համար կենսական է, սակայն դրան դեմ է Միացյալ Նահանգները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«- Ինչու է Ալիեւը գնում արտահերթ ընտրությունների

- Ինչու գերիների (կամ ոնց ուզում եք անվանեք) փոխանակություն սկսվեց

Վարկած
Ընդհանրապես, ցանկացած տեսակետ, եթե հավաստի ինֆորմացիա չէ, վարկած է։ Սա էլ դիտարկեք որպես վարկած։

Ինչ որ կատարվեց 2018-ից հետո, այդ թվում նաեւ պատերազմը, հիմնականում պայմանավորված էր կոմունիկացիաների խնդրով։

Ռուսաստանին պետք էր սերտացնել հարաբերությունները Թուրքիայի հետ (գազամուղ, սանկցիաները շրջանցում եւ այլն), նաեւ Ադրբեջանի միջոցով դուրս գալ Իրան ու Պարսից Ծոց։ Դրա գինն Արցախն էր։ Կարող էր մեզ համար ավելի քիչ ցավալի լուծում լիներ, եթե նախորդ իշխանությունն այդքան վախկոտ ու անճարակ չլիներ, իսկ ներկայինս՝ հակաազգային։

Գանք հիմիկվա վիճակին։ Ադրբեջանն Արցախի դիմաց գին ունի վճարելու, դա Ռուսաստան-Իրան երկաթգիծն է, որը Ռուսաստանի ու Իրանի համար կենսական է, սակայն դրան դեմ է Միացյալ Նահանգները։

- ԱՄՆ-ի համար կարեւոր է, որ հիմնական բեռնափոխադրումները իրականացվեն ծովով, որն ինքը վերահսկում է, իսկ ցամաքային կոմունիկացիաները թուլացնում են իր տնտեսական, ֆինանսական ու աշխարհաքաղաքական հեգեմոնիան։

Առավել եւս, որ Սուեզի ջրանցքի բեռնափոխադրումները Եմենի հուսիտների նշանառության տակ է հայտնվել, իսկ Պարսից Ծոցը' Իրանի: Այս առումով Իրան-Ռուսաստան ցամաքային կապը կարող է զգալիորեն դրանց փոխարինել՝ փոխելով աշխարհաքաղաքական դասավորվածությունը։

Այսպիսով, արցախյան պատերազմի ժամանակ Արեւմուտքի Ադրբեջանին սատարելով, որպեսզի Ռուսաստանին դուրս մղի Հարավային Կովկասից, իրականում մեծ հնարավորություններ բացեց հենց Ռուսաստանի ու Իրանի համար։

Ալիեւը հիմա ակցանի մեջ է՝ մի կողմից Ռուսաստանի ու Իրանի, մյուս կողմից ԱՄՆ-ի միջեւ եւ փորձում է ժամանակ շահել, որովհետեւ երկու կողմերից էլ պահանջում են կողմնորոշվել։ Ցանկացած կողմից հարվածը կարող է ցավոտ լինել։

Թուրքական Աշխարհի նախագիծն էլ հարցականի տակ է հայտնվել, բայց դա առանձին թեմա է»։

Ամենից շատ դիտված

11:13 Շիրակի մարզը նոր մարզպետ կունենա, Փաշինյանի թեկնածուն Սուրեն Պապիկյանի ազգականն է
09:00 Սյունյաց աբսուրդ․ 156 մլն-ոց «գոլդ» համարը և առանց A4 թղթի մնացած Գորիսի համալսարանը
19:19 Իմ արքայադուստր, հպարտ քեռի. երգիչ Անդրեի քրոջ դուստրն ավարտել է դպրոցը
20:00 Թվերի հսկայական անհամապատասխանություն և խախտումներ. Oragir.News-ը բացահայտում է ընտրական կեղծիքները
16:00 Հիմար Իվա՞նն է Փաշինյանի հերոսը. ինչու են փակում ԵՊՀ արտգրակի ամբիոնը
10:14 Վարդան Ղուկասյանը տեղը չի գտնում, ՔՊ-ում սրտատրոփ սպասում են, քաղաքական ուժերի «տանը կռիվ է»․ Մամուլ
15:26 Դերասանուհի Անիտա Ավետիսյանը մայրիկ է դառնալու
14:24 Երևանում մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ են մտցվելու. Ավինյան
22:44 ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի
18:39 Դեռ երկար կտեսնեք ինձ սթրեսի մեջ. Էլիզի խոստովանությունն ու լացակումած աչքերը