Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:18 22-09-2023

Արցախից հերքում են փաստաթղթեր այրելու մասին լուրերը

Երկարատև շրջափակման, այնուհետև ռազմական գործողությունների հետևանքով առաջ եկած մի շարք խնդիրների պատճառով առայժմ հնարավոր չէ Ստեփանակերտում աղբահանություն կազմակերպել: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Այս պայմաններում քաղաքի տարբեր հատվածներում բնակիչները ստիպված են վառել գոյացած աղբը՝ հնարավորինս խուսափելու հակասանիտարական վիճակից:

Որոշ օգտատերերի կողմից համացանցում շրջանառվող լուրերը, թե իբր փաստաթղթեր են այրվում, իրականությանը չի համապատասխանում: