copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:26 22-07-2022

ԱԱԾ-ն և ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությունը հերքում են թուրք զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանը հատելու մասին լուրերը

Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչությունը և ՀՀ ԱԱԾ-ն հերքել են երեկ տարածված տեղեկությունը, թե թուրք զինծառայողները հատել են պետական սահմանը և անօրինական գործողություններ իրականացրել Արագածավանի բնակիչների նկատմամբ։

Հայ-թուրքական պետական սահմանի պահպանության ծառայությունն իրականացվում է ամենօրյա ռեժիմով։

Նշենք, որ երեկ այս տեղեկությունը հերքել էր նաև Արագածոտնի մարզպետարանը` հայտնելով, որ Արագածավան ոչ մի թուրք չի մտել, ոչ մի հովիվ գերի չէ: