Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:36 06-06-2023

Ռուսները դավաճանեցին Քերոբյանին և գնացին Վրաստան

Ինչպես հայտնի է, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիների համար չեղարկվում է վիզային ռեժիմը և ավիափոխադրումների արգելքը։

ՌԴ-Վրաստան ավիափոխադրումների վերականգնման արդյունքում մեր հարևան երկիր տուրիստների մեծ հոսք է սկսվել, ինչի հետևանքով զգալիորեն նվազել է Հայաստան ներհոսքը։

Բանն այն է, որ արգելքների պայմաններում ՌԴ քաղաքացիները մեկնելու համար շատ տարբերակներ չունեին, գալիս էին Հայաստան, ինչը ոչ միայն իշխանությունների սիրելի տնտեսական ակտիվությանն էր հանգեցնում, այլև սարսափելի գնաճի։

Դա հատկապես զգացվեց անշարժ գույքի շուկայում, երբ շեշտակի ավելացան տան վաճառքի և վարձակալության գները։

Այսօր փաստորեն նույնիսկ այս «տնտեսական ակտիվությունից» ենք զրկվում, հետաքրքիր է՝ Վահան Քերոբյանը և Նիկոլ Փաշինյանը ինչպես են ամպագոռգոռ հայտարարություններ անելու տուրիստական մեծ հոսքերի, տնտեսական ակտիվության մասին։

Հիշեցնենք, որ Վրաստանի քաղաքացիների համար Ռուսաստանը վիզայի ռեժիմ էր սահմանել 23 տարի առաջ՝ 2000 թվականին։

2008 թվականի ռուս-վրացական կարճատև պատերազմից հետո երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են և մինչև հիմա չեն վերականգնվել։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով

Ձեզ գուցե հետաքրքրի