copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:30 25-04-2023

Ադրբեջանը հարաբերությունների կարգավորման համար Հայաստանից ութ գյուղ է պահանջում

ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ​​ներկայացուցիչ Յաշար Ալիևը հայտարարել է, որ Հայաստանն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համար պետք է կատարի ութ պայման։ Ինչպես տեղեկացնում է Интерфакс լրատվական գործակալության ադրբեջանական ծառայությունը, այս մասին Ալիևն ասել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում կայացած բաց բանավեճի ժամանակ։

Ադրբեջանցի պաշտոնյան հայտնել է, որ այսպես կոչված «փաստերը խեղաթյուրելու, միջազգային փաստաթղթերը սխալ մեկնաբանելու, միջազգային հանրությանը մոլորեցնելու և թշնամանք ու ատելություն հրահրելու վրա ժամանակ կորցնելու փոխարեն Հայաստանը պետք է կատարի իր միջազգային պարտավորությունները, Ադրբեջանի տարածքից ամբողջովին դուրս բերի իր զինված ուժերը և անօրինական զինված խմբավորումները, Ադրբեջանին վերադարձնի դեռևս օկուպացիայի տակ գտնվող սահմանամերձ ութ գյուղերը, դադարեցնի և ձեռնպահ մնա տարածքային պահանջներից, անօրինական գործողություններից ու ապատեղեկատվությունից, վերջ տա ականային ահաբեկչությանը, լույս սփռի հակամարտության ընթացքում անհետ կորած մի քանի հազար ադրբեջանցիների ճակատագրի վրա, վերականգնի Ադրբեջանին պատճառած վնասը, ինչպես նաև բարեխղճորեն բանակցություններ վարի խաղաղության պայմանագրի կնքման և երկու պետությունների միջև սահմանի սահմանազատման շուրջ»։

Ալիևը ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից ապրիլի 23-ին Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը «հիմնված է պետությունների տարածքային ինքնիշխանության և ամբողջականության հիմնարար սկզբունքների և նրանց անվիճելի իրավունքի, արտոնյալ և բացառիկ իրավասության և պարտականությունների վրա՝ ապահովելու իրենց սահմանների անվտանգությունն ու պաշտպանությունը և օրենքի գերակայությունը»։

Նա միևնույն ժամանակ մերժել է բանավեճի ընթացքում Հայաստանի ներկայացուցչի հայտարարությունը՝ այն որակելով «կեղծ»։ «Հայաստանի նպատակը պարզ է՝ թաքցնել իր պատասխանատվությունը Ադրբեջանի դեմ ագրեսիայի, իմ երկրի ինքնիշխան տարածքների երեսնամյա օկուպացիայի, զանգվածային վայրագությունների, ատելության ատելության հանցագործությունների և բացահայտ ռասիստական ​​քաղաքականության համար»,- ասել է նա։

Ադրբեջանի մշտական ​​ներկայացուցիչը հավելել է, որ Բաքուն հաստատակամ է ապահովելու հակամարտությունից տուժած տարածքների վերաինտեգրումը, փախստականների և ներքին տեղահանվածների անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց տներ, նպաստելու կարգավորման ծրագրին և «բոլոր օրինական միջոցներով կանխելու և վերացնելու ցանկացած սպառնալիք, որն ուղղված էիր ժողովրդի անվտանգությունն ու բարեկեցությունը, պետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:45 Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը»
22:08 Իրանի առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել հարևան երկրներին
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
23:14 ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»․ Թրամփ
21:50 Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին կոչ է անում չտարածել եկեղեցու վերաբերյալ ապատեղեկատվությունը
23:04 Պորտուգալիայում ձերբակալել են անտառային հրդեհների հրկիզման մեջ կասկածյալին
23:40 Հանցավոր խմբավորման պարագլուխ Դանիել Քինահանը Դուբայից արտահանձնվել է Դուբլին