copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:00 19-01-2023

Ադրբեջանը Հայաստանից փոխհատուցում է պահանջում «շրջակա միջավայրի ոչնչացման համար»

Ադրբեջանը Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պաշտպանության Բեռնի կոնվենցիայի համաձայն Հայաստանի դեմ սկսել է առաջին միջպետական արբիտրաժային գործընթացը։ Ինչպես փոխանցում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը, գործընթացը նպատակ ունի պատասխանատվության ենթարկել Հայաստանին՝ այսպես կոչված «Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքների անօրինական օկուպացիայի ընթացքում երկրի շրջակա միջավայրի և կենսաբազմազանության լայնածավալ ոչնչացման համար»։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնել է, Արցախյան 44-օրյա պատերազմում հաղթանակից հետո, ադրբեջանական կողմը հավաքագրել է «Հայաստանի կողմից Ադրբեջանի շրջակա միջավայրի ոչնչացման բոլոր ապացույցները»։ Հայտարարության համաձայն՝ Հայաստանի գործողությունները «լուրջ վնաս են հասցրել տարածաշրջանի բնական միջավայրին և կենդանական աշխարհին, ինչի հետևանքով սպառվել են բնական ռեսուրսները և ոչնչացվել կենսաբազմազանությունը»:

«Հայաստանի կողմից զանգվածային անտառահատումները, ծառերի հատումը և տարածքների աղտոտումը ապօրինի շինարարությամբ և հանքարդյունաբերությամբ այն տարածքներում, որոնք մինչ օկուպացիան եղել են բնական արգելոցներ, վտանգի տակ են դրել Ադրբեջանում վայրի կենդանիների ավելի քան 500 տեսակների գոյությանը»,- ասվում է հայտարարությունում:

Նշվում է, որ 2022 թվականին ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիրը հայտնել է, որ Արցախի՝ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում «ոչնչացվել են հատկապես պահպանվող և արժեքավոր անտառները»։ «Հայաստանի այս գործողությունները հանգեցրել են նրան, որ Հայաստանից դեպի Ադրբեջանի տարածք հոսող գետերը, այդ թվում՝ անդրսահմանային, հասել են ծայրահեղ աղտոտվածության։ 2022 թվականին ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիրը նաև նշել է, որ Հայաստանի լեռնահանքային արդյունաբերության զարգացումը տարածաշրջանում հանգեցրել է ջրի, հողի, բուսական և կենդանական աշխարհի քիմիական աղտոտման, հարյուրավոր սատկած ձկներ են հայտնաբերվել Ողջի գետում, իսկ մի քանի պահպանվող ձկներ և երկկենցաղներ ոչնչացման վտանգի տակ են»,- նշվում է հայտարարաությունում:

Ադրբեջանը Հայաստանին մեղադրել է Բեռնի կոնվենցիայից բխող իր պարտավորությունները չկատարելու մեջ։ Ադրբեջանը կոչ է արել միջազգային հանրությանը դատապարտել «օկուպացիայի ժամանակաշրջանում Հայաստանի կողմից աշխարհի ամենահարուստ և կենսաբանորեն բազմազան էկոհամակարգերից մեկի ոչնչացումը»։

Արբիտրաժային գործընթացի շրջանակներում Ադրբեջանը Հայաստանից պահանջել է դադարեցնել «Բեռնի կոնվենցիայի խախտումը և ամբողջական փոխհատուցում վճարել՝ շրջակա միջավայրի ոչնչացման համար»։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:45 Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը»
22:08 Իրանի առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել հարևան երկրներին
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
23:14 ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»․ Թրամփ
21:50 Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին կոչ է անում չտարածել եկեղեցու վերաբերյալ ապատեղեկատվությունը
23:04 Պորտուգալիայում ձերբակալել են անտառային հրդեհների հրկիզման մեջ կասկածյալին
23:40 Հանցավոր խմբավորման պարագլուխ Դանիել Քինահանը Դուբայից արտահանձնվել է Դուբլին