Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:01 04-04-2023

Բոլոր հարցերի փորձագետ Իոաննիսյանը ստում է․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԻ ՓՈՐՁԱԳԵՏ ԻՈԱՆՆԻՍՅԱՆԸ ՍՏՈՒՄ Է

Իոաննիսյանը որպես հաստատված փաստ է ներկայացրել այն, որ իմ վստահորդ Մհեր Սահակյանը Վլադիմիր Վարդանյանի գլխին հարվածել է «կտրող գործիքով», մինչդեռ այդ հանգամանքը որևէ կերպ, անգամ որպես նախնական եզրահանգում, հաստատված չէ վարույթն իրականացնող մարմնի կողմից։ Ավելին, միջադեպին ականատես որևէ մեկը հանրության առջև չի պնդել, որ Մհերի ձեռքին հաստատապես տեսել է որևէ առարկա։ Մինչդեռ թե՛ Մհեր Սահակյանը, թե՛ ես բազմիցս հրապարակավ պնդել ու հիմնավորել ենք, որ հարվածը հասցվել է բռունցքով և ոչ թե ինչ-որ առարկայով։

Այս ամենը նկատի առնելով, ինչպես նաև հաշվի առնելով Իոաննիսյանի աննախադեպ բարձր իրավագիտակցությունը (դրա առհավատչյան է նրա ակտիվ մասնակցությունը Սահմանադրական բարեփոխումների, Ոստիկանական բարեփոխումների ու մի շարք այլ բարեփոխումների գործընթացներին)՝ պնդում եմ, որ Իոաննիսյանը չէր կարող չգիտակցել, որ իր գրածը սուտ է։ Ընդ որում, հնարավոր է՝ այդ սուտը հետապնդում է հանրությանը մոլորեցնելու նպատակ։

Հուսով եմ՝ ամենայն հայոց փորձագետի հետ համագործակցող միջազգային կառույցների ղեկավարությունը անձամբ նրանից կփորձի պարզել, թե ինչու է նա ստում»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով