copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:14 09-09-2022

Դանիել Իոաննիսյանը դատարանում պարտվել է Արսեն Բաբայանին

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դանիել Իոաննիսյանն ընդդեմ Արսեն Բաբայանի՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին գործով միջանկյալ որոշման դեմ բերված բողոքով վերաքննիչ դատարանում Դանիելը նորից պարտվեց։

Սա իմ դեմ հարուցված 2-րդ հայցով Դանիելի երկրորդ պարտությունն է:
Հատկանշական է, որ միջանկյալ ակտի բողոքարկման վարույթին այս փուլում ես չեմ մասնակցում: Նա պարտվում է նույնիսկ առանց իմ մասնակցության:

Դե պատկերացրեք՝ ինչ կկատարվի, երբ ես մասնակցեմ դատաքննությանը:
Հ.Գ. Դանիելն ինձանից փոքր է 4 տարով: Ես ուրախ եմ, որ նա ինձ երիտասարդ է համարում»։

Ամենից շատ դիտված