Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:39 21-02-2023

Պարեկները ի՞նչ դուխով տուգանեն, նրանք վախենում են․ Իոաննիսյանը՝ Մարիամ Փաշինյանին սխալ կայանելու համար չտուգանելու մասին

Oragir.News-ի տեսախցիկը նախօրեին ֆիքսել էր, թե ինչպես է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստերը՝ Մարիամ Փաշինյանին սպասարկող մեքենան մոտ մեկ ժամ երթևեկության կանոնների խախտմամբ կայանված մնացել Վազգեն Սարգսյան փողոցում:

Մինչ Մարիամը ճաշում էր սրճարանում՝ խախտումով կայանված մեքենան խաթարում էր փողոցում երթևեկությունը, սակայն շրջակայքում գտնվող պարեկային ոստիկանության աշխատակիցները խախտումը չնկատելու էին տալիս:

Oragir.News-ի հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչու պարեկները չեն արձագանքել խախտմանն՝ ասաց, որ վերջին ամիսներին պարեկների նկատմամբ համակարգի վերաբերմունքն այնպիսին է, որ պարեկները արդեն վախենում են, պարեկները չգիտեն, եթե կարևոր ինչ-որ մեկին իրենք, օրինակ, տուգանեն՝ ո՞վ է իրենց պաշտպանելու, կա՞ որևէ մեկը, որ իրենց կպաշտպանի։

«Ոստիկանության ղեկավարության, իրենց գնդի հրամանատարության կողմից շատ վատ վերաբերմունք կա պաշտոնյաների, կարևոր մարդկանց, ուժայիններին տուգանելու նկատմամբ։ Պարեկներին այդ ճնշումներից պաշտպանում էր ծառայության պետը, իսկ ծառայության պետին մեկ շաբաթ առաջ հանեցին։ Հիմա պարեկները ի՞նչ դուխով տուգանեն, իրենք վախենում են, ասում են՝ կարող է կարևոր մեկի մեքենան տուգանեմ, հետո ոստիկանականապետն ինձ գործից հանի, ո՞վ է ինձ պաշտպանելու։

Ավելին ասեմ՝ դատախազության առջև՝ Վազգեն Սարգսյան փողոցի վրա, միշտ երկրորդ շարքում կանգնած մեքենաներ կային։ Պարեկայինն այդ հարցը լուծեց և հասավ նրան, որ երկրորդ շարքում էլ չէին կանգնում, մեկ տարի չէին կանգնում, այսօր արդեն էլի սկսել են կանգնել։ Հասկանալի է, չէ՞, այնտեղ մեծ մասը դատախազներ, վճռաբեկ դատարանի դատավորներ են կայանում։ Նրանք հիմա արդեն նորից կանգնում են երկրորդ շարքում, սա էր մեր իրականությունը»։

Նա ընդգծեց, որ մինչ այժմ կար պրինցիպ, որ բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առջև և այդ պրինցիպը պաշտպանողին գործից հանել են։ «Նրան գործից հանելու խորքային պատճառն այն է, որ ինքը չէր աջակցում համակարգի այն ավանդույթին, ըստ որի՝ կան արտոնյալներ։ Նա ասում էր՝ բոլորն հավասար են օրենքի առջև»։

Իոաննիսյանի դիտարկմամբ՝ պարկներին հիմա շատ դժվար կլինի պայքարել համակարգի դեմ, քանի որ պայքարի առաջմարտիկին հեռացրել են։ Անդրադառնալով ծառայության նոր ղեկավար նշանակելուն՝ նա նշեց, որ դա շատ արագ չի լինի, քանի որ առնվազն ծառայության պետը դեռ պետք է երկամսյա դասընթաց անցնի։

ՆԳՆ ոստիակնության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանն ասաց, որ իրենք մամուլի հրապարակումները ոստիկանությունում չեն ուսումնասիրում։ «Որպեսզի կաողանանք կոնկրետ պատասխանել՝ հարցում է պետք ուղարկել, որպեսզի նաև հասկանանք, թե այդ հրապարակումը մեզ ուղարկել են, թե՝ ոչ»։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել