copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:49 23-03-2023

Պետք է ոչ թե «հարց ու պատասխան»-ը, այլ ընտրությունը բոյկոտել․ Կարեն Հեքիմյան

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Օրվա խորհրդարանական ընդդիմությունը սովորություն է դարձրել ԱԺ-ում տարատեսակ քննարկումների ընթացքում լքել դահլիճը: Խնդիրն այն է, որ դահլիճ լքելու գործառույթը թեև պարբերաբար, սակայն, այնուամենայնիվ, «ընտրողական» բնույթ է կրում: Այս իմաստով, անհասկանալի է օրվա խորհրդարանական ընդդիմության պահելաձևը:

Հիմնականում, ընդդիմադիրները ԱԺ-ի դահլիճը լքում են «հարց ու պատասխան»-ի ժամերին, ինչպես նաև քաղաքական հնչեղություն ունեցող խնդիրների քննարկման ընթացքում, ինչը կազմում է խորհրդարանական ընդհանուր աշխատաժամանակի շուրջ 5-10%-ը: Այսինքն, ստացվում է, որ խորհրդարանական աշխատաժամանակի մնացած 85-90%-ն ընթանում է իշխանության և ընդդիմության կոնսենսուսի պայմաններում: Այլ կերպ ասած, խորհրդարանական ընդդիմությունն իրականում միայն 5-10%-ով է անհամաձայնություն հայտնում իշխանության վարած քաղաքականության հետ:

Տպավորությունն այն է, որ իշխանության կողմից առաջարկվող տասնյակ վիճահարույց օրենքները, ենթաօրենսդրական և այլ իրավական ակտերն առարկելի չեն ընդդիմության համար, փոխարենը՝ բոյկոտի է ենթարկվում «հարց ու պատասխան»-ը: Սա առավել քան տարօրինակ է:

Մի քանի ամիս հետո կայանալու են Երևանի քաղաքապետի ընտրությունները: Ենթադրաբար՝ օրվա խորհրդարանական ընդդիմությունը կմասնակցի այդ ընտրություններին: Եվ, եթե վերջինս այնպես, ինչպես ԱԺ-ում պատրաստվում է մասնակցել Երևանի կազմաքանդմանը, բավարարվելով կարճաժամկետ բոյկոտներով, ապա իշխանության հետ հավասար պետք է ստանձնի ձախողման համար քաղաքական ողջ պատասխանատվությունը:

Հակառակ դեպքում, պետք է ոչ թե «հարց ու պատասխան»-ը, այլ՝ ընտրությունը բոյկոտել: Այդպես գոնե ազնիվ կլինի»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի