Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:58 12-03-2024

Փաշինյան Նիկոլի անբարոյական և ցինիկ պահվածքին հոգեբանները պետք է գնահատական տան․ Կարեն Հեքիմյան

«Փաշինյան Նիկոլը երբեք ղեկավարին վայել պահվածք, գիտելիքներ չի ցուցաբերել»,-այս մասին այսօր՝ մարտի 12-ին, Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մամուլի ասուլիսում հնչեցրած մտքերին և պահվածքին։

Փաշինյանը 3 ժամից ավելի տևած ասուլիսի ընթացքում պարբերաբար ձեռքն էր վերցնում Հայաստանի Հանրապետության քարտեզը և ասում՝ «Հայաստանի Հանրապետությունը սա է»։

Փաշինյանը մի ձեռքում վերցնում էր ՀՀ քարտեզը, մյուս ձեռքում փոքր մասնիկ, որն ըստ երևույթին Արծվաշենն է, և կրկնում, որ դա է Հայաստանի Հանրապետությունը։ Ընդ որում՝ Արծվաշենը խորհրդանշող փոքրիկ մասնիկը ձեռքը վերցնելիս Փաշինյանը ցինիկ պահվածք էր դրսևում՝ ծիծաղում։



Կարեն Հեքիմյանը, որ տասնյակ տարիներ պայքարում է, որպեսզի Արծվաշենը ներառվի ՀՀ քարտեզում, ասաց, որ ցավալի է, սակայն Արծվաշենի վերադարձի հարցը օրակարգից վաղուց հանվել է, անգամ Արծվաշենի բնակիչները պահանջ չեն ներկայացնում։

«Ես համոզված եմ, որ Արծվաշենը մեզ չի վերադարձվելու։ Այստեղ խնդիրը ոչ թե Ադրբեջանի դիրքորոշումն է կամ Փաշինյան Նիկոլի դիրքորոշման բացակայությունը, այլ այն, որ Արծվաշենի խնդրով Հայաստանում հանրային օրակարգ չկա, Հայաստանի բնակչությունը Արծվաշենը չի ուզում։ Ես ճանաչում եմ նախկին և ներկա բազմաթիվ պաշտոնյաների, որոնք Արծվաշենի տեղը չգիտեն՝ նախարարներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ցավոք, հանրային օրակարգում չկա Արծվաշենի վերադարձի խնդիրը, հավաքական Հայաստանը՝ բնակչությունը, քաղաքական էլիտան, հասրակական գործիչներն Արծվաշենը չեն պահանջում, որը ես բացատրում եմ համատարած անգրագիտությամբ ու անտեղյակությամբ, ինչպես նաև ռուսական գործոնի ազդեցությամբ, քանի որ Ռուսաստանի կողմից ամեն ինչ արվեց, որ Արծվաշենը մոռացվի․․․

Ադրբեջանում չկա պաշտոնական որևէ փաստաթուղթ, որտեղ Ադրբեջանի տարածքը պատկերված լինի, և Արծվաշենը նշված լինի որպես Ադրբեջանի տարածք, չկա։ Նույնիսկ իրենց փողի՝ մանաթի վրա, Արծվաշենը պատկերված է որպես ՀՀ տարածք․․․»,- ասաց Կարեն Հեքիմյանը։

Ինչ վերաբերվում է ասուլիսի ընթացքում Արծվաշենը ցույց տալու պահին Փաշինյանի դրսևորած պահվածքին, Հեքիմյանն այսպես արձագանքեց․ «Փաշինյան Նիկոլի անբարոյական, ցինիկ պահվածքին հոգեբանները պետք է անդրադառնան և գնահատական տան, թե ինչքանով է նա ադեկվատ»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան