copy image url
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 14:05 16-02-2023

Ինչո՞ւ Թուրքիային ավելի շատ օգնություն տրվեց, քան՝ Սիրիային. Արմեն Փամբուխչյանի պարզաբանումը

Ինչո՞վ է պայմանավորված, որ Թուրքիային առաջին օգնությունը 100 տոննա էր, երկրորդը դեռ չի հրապարակվել, իսկ Սիրիային առաջին օգնությունը եղավ 30 տոննա, երկրորդը՝ 25: Այս հարցով լրագրողները այսօր՝ փետրվարի 16-ին, կառավարության նիստից հետո դիմեցին ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանին:

«Դա պայմանավորված է ըստ կարիքների: Ընդհանուր երկու երկրներ մոտ 180 տոննա բեռ է ուղարկվել: Սիրիայում մեր փրկրարաներն ավարտել են աշխատանքը: Թուրքիայում նույնպես ավարտել են, այդ պատճռով վերադարձել են»,-ասաց նա:

Հարցին՝ ակնկալիք ունե՞ք, որ այդ օգնություններից հետո Թուրքիան կփոխի ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, նա արձագանքեց. «Մենք իրականացնում ենք մեր մարդասիրական գործառույթները, իսկ մնացածի մասով չեմ կարող պատասխանել»:

Հարցին, թե արդյոք Հայաստանը Արցախին վերջին շրջանում հումանիտար օգնություն հատկացրել է և որքան, Արմեն Փանբուխչյանը պատասխանեց. «Մեկ ամիս առաջ Արցախին հավելյալ 4 մլրդ դրամ է հատկացվել, եթե չեմ սխալվում։ Այդ թիվը ավելի ճիշտ կասի ֆինանսների նախարարությունը: Հումանիտար օգնություն Արցախին ԱԻՆ-ի մասով չի ուղարկվել, մնացած մասով չգիտեմ»:

Անդրադառնալով Հայաստանում սեյսմիկ իրավիճակին՝ Արմեն Փամբուխչյանը ասաց՝ կատարվում է սեյսմիկ ռիսկի մոնիթորինգ՝ ամբողջովին նոր սարքավորումներով:

«Բացի այդ, շինարարության մեջ խստացվել են կանոնները, արդեն բավական երկար ժամանակ է, որ Երեւանում կտարվող շինարարությունները շենքի նախագծումներն իրականացվում են 9 բալի համար: Սա իր հերթին նպաստում է սեյսմիկ ռիսկի նվազեցմանը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է վթարային շենքերին, Փամբուխչյանն ասաց, որ փուլ առ փուլ քաղաքապետարանը այդ շենքերի քանդման նախագծեր է բերում, տեղում նոր շենքեր կառուցելու, նաև բնակիչներին նոր կառուցված շենքերում բնակեցնելու պայմանով:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ