copy image url
Արտաքին 7 ամիս առաջ - 22:24 15-01-2026

Թրամփի ամենամտերիմ սենատորը սպառնացել է Թուրքիային և Սիրիային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ամենամտերիմ հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի հասցեին՝ կապված Սիրիայում տեղի ունեցող զարգացումների հետ։

Նա քննադատել է Սիրիայի կառավարական ուժերի և Թուրքիայի գործելաոճը՝ հիմնվելով իր աղբյուրներից ստացված տեղեկատվության վրա, որի համաձայն՝ Սիրիայի կառավարությունը և Թուրքիան քրդական ուժերի դեմ նոր գործողություններ կարող են իրականացնել:

Գրեհեմը նշել է, որ չի ընդունի և չի հանդուրժի «իրենց քուրդ դաշնակիցների դեմ հարձակումը»՝ ընդգծելով, որ այդ ուժերը առանցքային դեր են ունեցել «Իսլամական պետություն» (İŞİD) ահաբեկչական խմբավորման պարտության գործում։ ԱՄՆ սենատորը նաև զգուշացրել է, որ նման քայլերը կարող են արժանանալ Վաշինգտոնի կոշտ արձագանքին։

Այս համատեքստում Գրեհեմը կոչ է արել Սիրիայի իշխանություններին և Թուրքիային «խելամիտ ընտրություն կատարել»:

Թուրքական մամուլում Գրեհեմի հայտարարությունը որակվել է որպես «լկտի և մեծամիտ»:

Աղբյուրը՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ