Ներքին 3 տարի առաջ - 17:36 01-02-2023

Պարտավոր ենք որպես կին, որպես հայ կանգնել կանանց կողքին․ ակցիայի մասնակիցները ԵՄ դեսպանին նամակ ու թևնոց փոխանցեցին

Մի խումբ հայ կանայք քիչ առաջ նամակ հանձնեցին ԵՄ գրասենյակ՝ ներկայացնելով շրջափակված Արցախում ապրող հայերի խնդիրները։ Նամակի հետ նրանք Արցախի դրոշով թևնոց փոխանցեցին, որպեսզի այն հանձնեն ԵՄ դեսպանին։

Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ այս պահին Արցախում հումանիտար ճգնաժամ է ստեղծված․

«Որպես կանայք մենք մեր սոլիդարությունն ենք հայտնում մեր հայրենակիցներին, ովքեր այնտեղ են շրջափակման մեջ, իրենց երեխաների կյանքի համար պայքարում են։ Մենք պարտավոր ենք միասնական և համախմբված փորձել խնդիրներին լուծում տալ։ Իսկ կանանց խոսքը, գիտեք, աշխարհով մեկ ուրիշ ձև է ընկալվում։ Մենք պարտավոր ենք որպես կին, որպես հայ կանգնել կանանց կողքին, որպեսզի այս հարցին միջազգային լուծում տրվի»։

Նրա խոսքով կոչերը, բողոքի ակցիաները պետք է շարունակական լինեն, մինչև որ խնդրին լուծում տրվի։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի