ԱՄՆ իշխանությունները կրկնապատկել են TRIPP+ ձեռնարկատիրական ֆոնդի միջոցների ծավալը՝ 201 մլն դոլարից հասցնելով 402 մլն-ի: Այս մասին տեղեկանում ենք ամերիկյան highergov.com կայքից, որը հետեւում է, մասնավորապես, պետության կողմից հատկացվող դրամաշնորհներին: Այս մասին գրել է Հետքը։
TRIPP+ ձեռնարկատիրական ֆոնդը հիմնադրվել է այս տարեսկզբին՝ հունվարի 26-ին, Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի վաշինգտոնյան հանդիպումից (13.01.2026) երկու շաբաթ անց: Այդ հանդիպման ավարտին դիվանագետները հրապարակեցին փաստաթուղթ, ինչից պարզ դարձավ, որ կողմերը հիմնելու են Հայաստանի հարավով անցնող TRIPP երթուղու ենթակառուցվածքների զարգացումն ու իրականացումն ապահովող ընկերություն՝ TRIPP Development Company («ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն»):
Դրա 26 %-ի բաժնետերը լինելու է ՀՀ-ն, իսկ 74 %-ինը՝ ԱՄՆ-ն, ավելի կոնկրետ՝ TRIPP Development Company US-ը, որը հիմնադրվելու է ԱՄՆ Դելավեր քաղաքում եւ լինելու է այդ երկրի պետական գործակալության՝ ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (ԶՖԿ կամ DFC- US International Development Finance Corporation) դուստր ընկերություն:
Ինչպես արդեն գրել ենք, TRIPP Development Company-ն եւ TRIPP+ ֆոնդը տարբեր սուբյեկտներ են:
Նույն Դելավեր նահանգում հունվարի 26-ին հիմնադրվել է TRIPP+ ձեռնարկատիրական ֆոնդը (TRIPP+ Enterprise Fund), որի ղեկավար է նշանակվել ԱՄՆ գործող հանրապետական իշխանությանը եւ, մասնավորապես, նախագահ Թրամփին աջակցող գործարար Կոնստանտին Սոկոլովը: Վերջինս, հիշեցնենք, պաշտոնապես համարվում է Հայաստանի շարժական կապի խոշորագույն օպերատոր «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի 20 %-ի բաժնետերը:
Հատկանշական է, որ Դելավերում գրանցված ընկերությունների որոնման պաշտոնական կայքում ֆոնդի անունը նշված է Trans-Caspian Enterprise Fund (Անդրկասպյան / Տրանսկասպյան ձեռնարկատիրական ֆոնդ):
Ավելին՝
սկզբնաղբյուրում։