copy image url
Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 11:45 16-01-2023

Օկուպված Վարանդայում Ադրբեջանը հայերին պատկանող զինամթերքի հերթական խմբաքանակն է հայտնաբերել

Ադրբեջանի ոստիկանության աշխատակիցները շարունակում են ակտիվ որոնողական աշխատանքներ իրականացնել՝ Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում հայկական ուժերի կողմից թողնված զենք-զինամթերքը հայտնաբերելու համար։

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի ոստիկանական ուժերը Արցախի օկուպացված Հադրութի շրջանի հարավային թևում՝ Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությամբ հայկական ուժերի թողած զինամթերքի հերթական խմբաքանակն են հայտնաբերել։

Հաղորդվում է, որ Ադրբեջանի ոստիկանական ուժերի կողմից հայտնաբերվել է 45 ինքնաձիգ, 11 գնդացիր, 9 նռնականետ, 2 հակատանկային կառավարվող հրթիռային համալիր, 2 դիպուկահար հրացան, 4 ատրճանակ, 1 AGS ավտոմատ նռնականետման համակարգ, 3 ձեռքի նռնակ, 15 պայթուցիկ արկ, 2 գիշերային տեսողության սարք, տարբեր տրամաչափի շուրջ 1500 պարկուճ և այլն։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, օրեր առաջ Ադրբեջանը մեծ քանակությամբ զենք-զինամթերք էր հայտնաբերել նաև օկուպացված Քաշաթաղի շրջանի հարվային թևում՝ Որոտանի (Կուբաթլու) ուղղությամբ, և կրկին Հադրութի շրջանի հարավում՝ Մեխակավանի (Ջաբրայիլ ուղղությամբ)։

Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ են անցել, կամ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հանձնվել Արցախի անվտանգության գոտու մաս կազմող 7 շրջանները, նախկին ԼՂԻՄ-ի կազմի մեջ մտնող Հադրութի շրջանը, Շուշի քաղաքը, համանուն շրջանի Քարինտակ գյուղը, ինչպես նաև որոշ գյուղեր Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններից։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը