copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 23:00 15-04-2023

Լեհաստանը թուրքական արտադրության ԱԹՍ-ների երկրորդ խմբաքանակն է ստացել

Լեհաստանի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը հայտարարել է, որ երկիրը Թուրքիայից բայրաքթար անօդաչու թռչող սարքերի երկրորդ խմբաքանակն է ստացել։ Այս մասին Բլաշչակը գրել է իր թվիթերյան էջում։ «Լեհաստանի բանակը հերթական բայրաքթարներն է ստացել։ Հենց նոր հաջողությամբ ավարտվեց անօդաչուների փորձարկումը, որոնք իրականացվել են Միրոսլավեցում գտնվող անօդաչու թռչող սարքերի 12-րդ կայանում»,- գրել է նա։ Վերջինս հիշեցրել է, որ նախորդ տարվա հոկտեմբերին Լեհաստանը Թուրքիայից ստացել է անօդաչուների առաջին խմբաքանակը։ Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո մի շարք երկրներ դիմել են` թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքեր ձեռք բերել։ 2022 թվականի գարնանը Լեհաստանը Թուրքիայից հարվածային անօդաչու թռչող սարքերի չորս համալիրների գնման համաձայնագիր էր ստորագրել։ Դրանք ունեն հակատանկային հրթիռներ։ Լեհաստանն անօդաչուների հետ միասին գնում է նաև լոգիստիկ և ուսումնական փաթեթ, ինչպես նաև սերվիսի օֆսեթ։ Պայմանագրի ընդհանուր արժեքը 270 մլն դոլար է։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում