Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:25 27-12-2022

Այժմ ադրբեջանական քարոզչադաշտը լծված է «վերադարձի հայեցակարգի» մշակմանը․ ադրբեջանագետ

ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Իսկ դուք գիտե՞ք, որ երբ Ալիևն ասում է «պետք է հայեցակարգ մշակենք վերադառնալու դեպի Արևմտյան Ադրբեջան», նա նկատի ունի ՀՀ–ի՝ ոչ միայն Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի մարզերն ու մայրաքաղաք Երևանը, այլ ամբողջ ՀՀ–ն՝ ներառյալ Լոռիի, Շիրակի ու անգամ Կոտայքի մարզերը: Այժմ ադրբեջանական քարոզչադաշտը լծված է «վերադարձի հայեցակարգի» մշակմամբ: Նրանց լրատվամիջոցները հրապարակում են շինծու բնաչության թվաքանակ, լուսանկարներ: Մեջլիսի պատգամավորները ոգևորված խոսում են, որ «սա 44-օրյա պատերազմից հետո Ալիևի հաջորդ մեծ ձեռքբերումն է լինելու»: Մի խոսքով, իջեցվել է հրահանգ, կատարվում է աշխատանք: Որքան էլ անհեթեթ է թվում այս ամենը, բայց ցավոք, նման հարևան ունենք՝ ծավալապաշտ, հայատյաց ու ռազմատենչ: Ուստի պետք է մեր անելիքները հասկանանք, ոչ թե անհեթեթ բաներ քննարկենք:

Ի՞նչ կարող ենք մենք անել: Առնվազն կարճաժամկետ կտրվածքով պատրաստվենք Բաքվի և Սումգայիթի ջարդերի տարելիցներին: Մենք ունենք հսկայական փաստական հիմք՝ Բաքվի վայրագությունները տեղեկատվական, դիվանագիտական և այլ ճակատներով ներկայացնելու համար: Երկարաժամկետ կտրվածքով ավելի կոնցեպտուալ հայեցակարգերի կարիք կա, որոնց միգուցե այլ առիթով անդրադառնամ»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով