Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 3 տարի առաջ - 16:26 08-12-2022

Պաշտոնանկություն ԱԱ-2022-ին մասնակցած հավաքականում

Լուիս Էնրիկեն այլևս Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչը չէ։

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, մասնագետը պաշտոնանկ է արվել, հայտնում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան։

Հիշեցնենք, որ Էնրիկեի գլխավորությամբ Իսպանիայի ընտրանին դուրս մնաց ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչից՝ ճանապարհը զիջելով Մարոկկոյի հավաքականին։

Էնրիկեն «Ֆուրիա ռոխան» գլխավորում էր 2019 թվականից։