copy image url
Սպորտ 5 տարի առաջ - 14:29 18-02-2021

ԷԴՈՒԱՐԴ ՍՊԵՐՑՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Կրասնոդարի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի միջև միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի` 20-ամյա կիսապաշտպանը կհամալրի ազգային հավաքականի շարքերը և կմիանա երկրի գլխավոր թիմին մարտին՝ Աշխարհի առաջնության ընտրական հանդիպումներին նախապատրաստվելու համար:

Էդուարդ Սպերցյանը ծնվել է 2000 թվականի հունիսի 7-ին Կրասնոդարում:

2018 թվականից սկսել է հանդես գալ Կրասնոդարի երկրորդ թիմում:

2020 թ. սեպտեմբերին Կրասնոդարի երկրորդ թիմի կազմում Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայում հաջողությամբ հանդես գալով (դառնալով 12 գոլի հեղինակ)` նշել է իր նորամուտը Կրասնոդարի հիմնական թիմի կազմում՝ փոխարինման դուրս գալով Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի՝ Խիմկիի դեմ խաղում:

2020 թ. հոկտեմբերին նշել է նորամուտը նաև եվրոպական մրցասպարեզում՝ փոխարինման դուրս գալով ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Չելսիի» դեմ խաղում:

Ընդհանուր առմամբ, Էդուարդ Սպերցյանն ընթացիկ մրցաշրջանում Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում անցկացրել է 5, Չեմպիոնների լիգայում՝ 2 հանդիպում:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով