copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:27 10-11-2022

Իրանի և Իտալիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տաջանիի հետ։ Ինչպես փոխանցում է իրանական «IRNA» լրատվական գործակալությունը, հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ, միջազգային և տարածաշրջանային հարաբերություններում տեղի ունեցող վերջին զարգացումները։

Աբդոլլահյանը շնորհավորել է Թաջանիին՝ Իտալիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Նա հույս է հայտնել, որ Թաջանիի պաշտոնավարման ընթացքում կընդլայնվեն երկու երկրների քաղաքական, տնտեսական և մշակութային կապերը։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել Իտալիային՝ Իրանի Շիրազ քաղաքում Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպության կողմից իրականացված ահաբեկչությունը դատապարտելու համար։ Վերջինս նաև միջազգային հանրությանը կոչ է արել պատասխանատվություն ստանձնել այս զազրելի երևույթի առջև։

Աբդոլլահյանն անդրադարձել է նաև ՄԱԳԱՏԷ-ի և Իրանի միջև էմբարգոյի վերացման և համագործակցության վերաբերյալ տեղի ունեցող բանակցություններում արձանագրված վերջին առաջընթացին։

Ինչ վերաբերում է Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներին, ապա Իրանի գլխավոր դիվանագետը շեշտել է, որ Իսլամական Հանրապետության սկզբունքային և անփոփոխ քաղաքականությունը աջակցում է, որ այս հակամարտությունը քաղաքական լուծում ստանա և պատերազմը դադարեցվի։ «Մենք շարունակում ենք մեր ջանքերը՝ նպաստելու քաղաքական գործընթացի առաջ շարժմանը»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի