copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 21:22 29-10-2022

Իրանի և Ուկրաինայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Ինչպես տեղեկացնում է իրանական «IRNA» լրատվական գործակալությունը, Աբդոլլահյանը հեռախոսազրույցի ընթացաքում հայտնել է իրանական կողմի՝ ռուս-ուկրաինական պատերազմում հրադադարի հաստատմանն աջակցելու պատրաստակամության մասին։

Իրանի արտգործնախարարը կտրականապես հերքել է պատերազմում իրանական անօդաչու թռչող սարքերի օգտագործման մասին պնդումները։ Նրա խոսքով՝ Իրանը, հաղթահարելով ութնամյա պարտադրված պատերազմը, դեմ է ռազմական հակամարտություններին Ուկրաինայում, Եմենում և ցանկացած վայրում։

Անդրադառնալով Թեհրանի և Մոսկվայի միջև լավ հարաբերություններին՝ Աբդոլլահյանն ասել է, որ Իրանն ու Ռուսաստանը անցյալից ի վեր վարում են պաշտպանական համագործակցություն։ Նա հայտնել է, որ Թեհրանը հարգում է երկրների տարածքային ամբողջականությունը և պատերազմող երկրներին սպառազինություն չի մատակարարում՝ կոչ անելով դադարեցնել պատերազմը և մարդկանց տեղահանումը։

Աբդոլլահյանն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Թեհրանը դեմ է պատերազմին և պատրաստ է տեխնիկական հանդիպումներ անցկացնել երկու երկրների ռազմական փորձագետների մասնակցությամբ՝ առանց որևէ միջնորդի։ Նա նաև խորհուրդ է տվել Ուկրաինային չտրվել որոշ ծայրահեղական եվրոպացի քաղաքական գործիչների ազդեցությանը։

Կուլեբան իր հերթին բարձր է գնահատել Իրանի դիրքորոշումը, որը հրաժարվում է զենք տրամադրել՝ Ուկրաինայում կիրառելու համար։ Նա նշանակալից է համարել երկու երկրների ռազմական պատվիրակությունների միջև բանակցությունների անցկացումը։

Ուկրաինայի արտգործնախարարը մատնանշելով երկրի անկախությունը՝ նշել է, որ Կիևը չի ենթարկվում այլ երկրների ազդեցությանը։ Նա նաև հայտնել է, որ ջանքեր են գործադրվում՝ միջազգային կոնվենցիաների հիման վրա դեսպանատների անվտանգությունն ապահովելու համար։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը