copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:11 05-11-2022

Արուսյակ Ալեքսանյան․ իշխանությունների սիրուց թևավորվածը

Մեր տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհրդում դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու, նրան մեղադրանք առաջադրելու մասով դատախազի միջնորդությունը ընդունվել է միաձայն։

Բանն այն է, որ մեղադրողը բավականին լուրջ հիմքեր է ներկայացրել, ինչը կասկածի տեղ չի թողել թե՛ դատավորների, թե՛ գիտնականների համար։ Ընդ որում՝ այդ հիմքերը այնքան ծանրակշիռ էին, որ անգամ իշխանահաճո որոշումներ կայացնող դատավորին չներվեց։ Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ գործում առկա են բազմաթիվ ձայնագրություններ, Ալեքսանյանը տեւական ժամանակ դիտման տակ է եղել։

Ինչ վերաբերում է նրա օգնականի կալանավորմանը, ապա իրավապահ համակարգի մեր աղբյուրը պատմեց, որ դատավորը ապօրին հրահանգներ է տվել օգնականին, ով դրանք կատարել է։ Գործով կալանավորված է նաեւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, ով Արուսյակ Ալեքսանյանի կուրսեցին է։ Գործում կան նյութեր, որոնք վկայում են, որ դատավորը փաստաբանին հրահանգել, հուշել է բազմաթիվ միջնորդություններ ներկայացնել, «ողողել դատարանը միջնորդություններով, ոնց էլ չլինի որեւէ մեկը կհայտնվի իր վարույթում, ինչը եւ եղել է»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իսկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ նրան աջակցելու համար: ԶԼՄ-ների տվյալներով՝ նրանք մեղադրվում են «օրենքով գողի» գործով կաշառք վերցնելու մեջ։

Ձեզ գուցե հետաքրքրի