Այս օրերին Ազգային ժողովում խրոխտ պահվածքով աչքի ընկնող Արուսյակ Մանավազյանը հեղափոխությունից հետո բավականին հաջողակ է դարձել։
Դա արտահայտվում է ոչ միայն նրա հանրային-պաշտոնական (աշխատավարձեր, պարգևավճարներ, այլ բարիքներ), այլև մասնավոր- աշխատանքային կյանքում, քանի որ դժվար թե 2018֊ից առաջ որևէ գործարար, ով գումարի բռնագանձման պահանջ ներկայացրած լիներ հաշվապահ Մանավազյանի դեմ, դրանից հրաժարվեր։
Թե ինչի արդյունքում է «Մայ կորպ» ՍՊԸ֊ն հրաժարվել հայցից, թերևս հայտնի է քչերին։
Հավելենք, որ կազմակերպությունը լուրջ մտատդրություն է ունեցել ստանալու իր գումարը, անգամ պահանջել է, որ դատարանը հայցի ապահովում կիրառի, բայց հետոը ընդհանրապես հրաժարվել է հայցից...
Ժողովրդավարության բաստիոնում, սակայն, իրավապահները երբեք չեն զբաղվում նման գործերով։