copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 20:04 26-10-2022

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն առաջիկայում կայցելի Թուրքիա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ առաջիկայում կմեկնի Թուրքիա և հանդիպում կունենա այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական «TRT» հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, Ստոլտենբերգն այս մասին ասել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Ռումինիայի վարչապետ Նիկոլաե Սյուկայի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։

Պատասխանելով Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության գործընթացի վերաբերյալ հարցին՝ Ստոլտենբերգը գոհունակություն է հայտնել, որ Թուրքիան և Շվեդիան աշխատում են՝ համատեղ հռչակագիրը իրականացնելու համար։ Նա հիշեցրել է, որ Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը հանդիպելու է Էրդողանի հետ։

«Ես շուտով կմեկնեմ Թուրքիա՝ հանդիպելու նախագահ Էրդողանի հետ»,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը։ Ստոլտենբերգը նաև վստահություն է հայտնել, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը կվավերացվի դաշինքի անդամ 30 երկրների խորհրդարաններում։

Լրագրողներից մեկի հարցին, թե Ուկրաինայում որքան կշարունակվի պատերազմը՝ Ստոլտենբերգը նշել է, որ այս հարցը չի շահարկում։ Նա միևնույն ժամանակ նշել է, որ պատրաստ են աջակցել Ուկրաինային, անկախ այն բանից, թե որքան կտևի պատերազմը։

«Մենք գիտենք, որ ինչին Ուկրաինան կարող է հասնել բանակցությունների սեղանի շուրջ, ամբողջովին կախված է մարտադաշտում նրա ունեցած ուժից: Այսպիսով մենք՝ ռազմական աջակցություն տրամադրելով, բանակցային սեղանի շուրջ պետք է ուժեղացնենք նրանց ձեռքը, և դա հենց այն է, ինչ անում են ՆԱՏՕ-ի դաշնակիցները»,- եզրափակել է Սթոլթենբերգը:





Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի