copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:40 07-03-2023

Եկել է ժամանակը, որ ՆԱՏՕ-ն ունենա իր առաջին կին գլխավոր քարտուղարը. Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կարող է առաջադրվել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Եվրոպական հանձնաժողովի գործող նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կարող է առաջադրվել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Ինչպես տեղեկացնում են արևմտյան լրատվամիջոցները, Վաշինգթոնը Ուրսուլա ֆոն դեր Լեյենին համարում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում իր նախընտրելի թեկնածուն։

Հաղորդվում է, որ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը դեմ չէ Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում վերընտրվելուն, սակայն նա նաև դիտարկում է ՆԱՏՕ-ն գլխավորելու հնարավորությունը։ Իտալական թերթերից մեկը գրում է, որ Միացյալ Նահանգների դիրքորոշման արդյունքում Լեյենի թեկնածության հարցն ավելի իրատեսական է դառնում։

Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վաղուց հասկացրել է, որ եկել է ժամանակը, որ ՆԱՏՕ-ն ունենա իր առաջին կին գլխավոր քարտուղարը։ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ժամանակին զբաղեցրել է Գերմանիայի պաշտպանության նախարարի պաշտոնը, ուստի նա ունի գլխավոր քարտուղարի համար անհրաժեշտ բոլոր իրավասություններն ու հատկանիշները։ Լրատվամիջոցը նաև նշում է, վերջերս Կանադա կատարած նրա այցն անհրաժեշտ է դիտարկել հենց այս տեսանկյունից։

Լրատվամիջոցը հավելել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ԵՄ գործադիր իշխանության ղեկավարի ընտրունթյունը իդեալական կլիներ Վաշինգտոնի համար, քանի որ 2024 թվականի ամռանը ավարտվում է նրա պաշտոնավարման ժամկետը։ Այս համատեքստում ԱՄՆ-ն ուժեղացնում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար նորվեգացի Յենս Ստոլտենբերգի նկատմամբ գործադրվող ճնշումը, որպեսզի նա ևս մեկ տարով երկարաձգի իր պաշտոնավարումը, ինչը նա արել էր նախորդ տարի՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։


Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան