copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 22:56 07-10-2022

Էրդողանը չի բացառել Սիրիայի նախագահի հետ հանդիպման հնարավորությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ հանդիպման հնարավորությունը։ Թուրքական պետական «TRT Haber» հեռուստաընկերության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Էրդողանն այս մասին ասել է նախօրեին՝ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։

Էրդողանի խոսքով՝ ներկայումս իր օրակարգում Սիրիայի նախագահի հետ հանդիպում չկա։ Նա ընդգծել է նաև, որ արդեն ավելի ցածր պաշտոնյաների մակարդակով Սիրիայի հետ բանակցություններ են ընթանում։ «Երբ ժամանակը գա, մենք կարող ենք գնալ նաև Սիրիայի նախագահի հետ հանդիպման ճանապարհով»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Վերջինս հայտնել է, որ Անկարայի նպատակը Սիրիայի տարածքը ահաբեկիչներից մաքրել է և բնակչության վերադարձի գործընթացը արագացնելը։ Նա շեշտել է, որ այս պահի դրությամբ արդեն շուրջ 550 հազար սիրիացիներ վերադարձել են իրենց հայրենի բնակավայրեր։

Թուրքիայի նախագահը նաև հավելել է, որ ռուս-ուկրաինական պատերազմն անշուշտ ազդել է տարածաշրջանում ձեռնարկվելիք քայլերի վրա, քանի որ Ռուսաստանն ակտիվ դերակատարություն ունի Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վրա։

«Իրանն ու կոալիցիոն ուժերը նույնպես ակտիվ դեր ունեն։ Մենք տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները ԱՄՆ իշխանությունների հետ քննարկելով՝ ցանկանում ենք, որ տարածաշրջանը մաքրվի։ Բայց մինչ այժմ մենք չենք հասել մեր ուզածին։ Մենք շարունակում ենք հետևել»,- հայտարարել է Էրդողանը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում