copy image url
Ավելին 3 տարի առաջ - 21:59 30-07-2022

Հռոմի պապը չի բացառել առողջական պատճառներով թոշակի անցնելու հնարավորությունը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը խոստովանել է, որ այլևս չի կարողանա նույնքան ակտիվորեն հովվական այցեր կատարել և չի բացառել գործերից հեռանալու հնարավորությունը։

«Չեմ կարծում, որ կկարողանամ նույն ռեժիմով ճանապարհորդել»,- նրա խոսքերը, Կանադայից վերադառնալիս ինքնաթիռում կայացած մամուլի ասուլիսից, մեջբերում է իսպանական RTVE հեռուստաալիքը։

«Իմ տարիքում և այս սահմանափակումով (պապն արդեն տևական ժամանակ է ծնկահոդի հետ կապված խնդիր ունի, որի պատճառով անվասայլակով է տեղաշարժվում), ես պետք է ուժերս խնայեմ մի որոշ ժամակ ևս եկեղեցուն ծառայելու համար կամ մտածեմ մի կողմ քաշվելու մասին»,- ասել է նա։

Հռոմի պապն ընդգծել է, որ «ոչ մի արտառոց բան չի լինի, ոչ մի աղետ չի լինի»։

Հռոմի պապը բացատրել է, որ չի ցանկանում ծնկի վիրահատության ենթարկվել, թեպետ բժիշկներն առաջարկել են։ «Անզգայացումը խաղալիք չէ, այդ իսկ պատճառով ես չեմ կարծում, որ վիրահատությունն ինձ համար ճիշտ է»,- ասել է նա։

PTBE-ն հիշեցնում է, որ անցած տարվա հուլիսին, աղիների վիրահատությունից հետո, Ֆրանցիսկոսը բարդություններ է ունեցել անզգայացման պատճառով:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում