copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:45 23-10-2022

Սաակաշվիլին բացառել է Բելառուսի տարածքից Ուկրաինայի նկատմամբ հարձակման հնարավորությունը

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ամբողջովին բացառում է Բելառուսի տարածքից Ուկրաինայի նկատմամբ նոր հարձակման հնարավորությունը։ Ինչպես փոխանցում է վրացական «Грузия Online» լրատվական գործակալությունը, Վրաստանի երրորդ նախագահն այս մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում։

Սաակաշվիլին հայտնել է, որ ինքը լավ գիտի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և բելառուսցիների տրամադրությունները։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի հետ սահմանին Բելառուսի իշխանությունները զորքեր են տեղակայել միայն այն բանի համար, որ Կիևը մշտապես իր ուժերի մի մասը պահի Մինսկի հետ սահմանների մոտ, որոնք նա կարող էր օգտագործել երկրի հարավում և արևելքում։

Վերջինս նաև կարևորել է Խերսոնում տեղի ունեցող ռազմական գործողությունների ելքը՝ նշելով, որ այնտեղ փաստացի որոշվում է պատերազմի ելքը։

«Եթե մինչ այժմ ես կասկածում էի, որ Ռուսաստանն իսկապես հեռանում է Խերսոնից, ապա այժմ գործնականում համոզված եմ դրանում, բայց միևնույն ժամանակ նրանք կփորձեն դա անել մեզ համար առավելագույն գնով»,- նշել է նա։


Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում