Ներքին 3 տարի առաջ - 17:34 23-08-2022

Ժամը վեցին գործից տուն գնացող վարչապետ դեռ ՀՀ պատմության մեջ չի եղել. Էդգար Ղազարյան

Հանրապետության հրապարակում մեկնարկել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանի նախաձեռնությամբ հանրահավաքը, որի նպատակը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է։

Oragir.news-ի հարցին, թե այս գործողությունը, այս ծրագիրը, անկախության շարժումն արդյո՞ք շարունակական բնույթ է կրելու, թե՞ այսքանով է սահմանափակվելու, պատասխանեց.

«Ես ասել եմ, որ մենք մեր գործողությունները պլանավորել ենք այնպես, որ հանրահավաքնի, ակցիայի մասնակիցներին նվազագույն վնաս տանք։ Օրինակ՝ այս վայրի ընտրությունն էլ պայմանավորված է նրանով, որ մետրոյին մոտ լինի, հարմար լինի։ Մենք առաջնորդվելու ենք խոսքով, մտքով, և մեր բոլոր գործողությունները հենց դրանով են լինելու։ Երթ չի լինելու»։

Oragir.news-ի հարցին, թե Էդգար Ղազարյան-Նիկոլ Փաշինյան բանավեճը դիտելու հավանականությունն ինչքա՞ն է համարում՝ պատասխանեց. «Այստե՞ղ է լինելու, ես էլ պետք է ճշտեմ։ Ինդիկատորը ոստիկանների բաշխվածությունն է։ Այսինքն՝ եթե ինքը հիմա շենքում լիներ, այս հրապարակում ինչքան ոստիկան կա՝ այս շենքի դիմաց կլիներ։ Հիմա, քանի որ ոստիկաններն այս շենքի դիմաց քիչ են՝ բնականաբար նշանակում է, որ ինքը տեղում չէ։ Մի բան էլ ասեմ, ինքը ՀՀ միակ վարչապետն է, ում գործն ավարտվել է ժամը վեցին։ Ժամը վեցին գործից տուն գնացող վարչապետ դեռ ՀՀ պատմության մեջ չի եղել։ Նույնիսկ մարզպետները, նախարարները, մի քիչ երկար են մնացել, աշխատել»։

Oragir.news-ի հարցին, թե առաջին գումարման գերագույն խորհուրդների պատգամավորների այսօրվա հավաքը զուտ մեկնարկ էր, թե՞ նրանք լինելու են այս նախաձեռնության շարունակողները և ընթացքում էլ են լինելու, պատասխանեց.

«Չնայած նրան, որ գաղափարական իմաստով կապն ակնհայտ է, բայց բովանդակային իմաստով կուզեի սա իրարից առանձնացնեինք, որովհետև գերագույն խորհրդ նիստը շատ խորհրդանշական էր, և չէի ուզենա, որ դրա մեջ քաղաքական բաղադրիչ լիներ։ Այդ նիստը պետք է մնա իր ապաքաղաքական խորհրդի մեջ։ Իսկ քաղաքական բաղադրիչն այստեղ է, այս հրապարակում»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել