copy image url
Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 11:42 08-08-2022

Եթե Ադրբեջանին մենք դեռ բան ունենք հանձնելու, ուրեմն դա Նիկոլ Փաշինյանն է ու Արայիկ Հարությունյանը. Էդգար Ղազարյան

«Պետք է հստակ ֆիքսել մի բան՝ եթե Ադրբեջանին մենք դեռ բան ունենք հանձնելու, ուրեմն դա Նիկոլ Փաշինյանն է ու Արայիկ Հարությունյանը, մենք նրանց ավելի շուտ պետք է հանձնենք Ադրբեջանին, քան մեր հայրենիքը, մեր հայրենիքի բնակավայրերը, գյուղերն ու քաղաքները»։ Այս մասին այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։

Անդրադառնալով Լաչինի միջանցքի և նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթին՝ Ղազարյանն ասաց. «Ոչ մի իրավական հիմք գոյություն չունի՝ Լաչինի միջանցքը Ադրբեջանական վերահսկողության հանձնելու համար։ Այս պահի դրությամբ գործող, որը անգամ կապիտուլիացիոն է մեզ համար, խոսքս 2020թ․-ի նոյեմբերի 9-ի հայտարարության մասին է, ոչ մի բառ չի նախատեսում առ այն, որ Լաչինի միջանցքը պետք է լինի ադրբեջանական վերահսկողության ներքո։

Հակառակը, նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ամրագրված է, որ Ադրբեջանի Հանրապետությունը պարտավորվում է ապահովել Լաչինի միջանցքով անվտանգությունը ուղևորների, բեռների և տրանսպրտի ազատ տեղաշարժման երկու ուղղություններով։ Այսինքն՝ ոչ միայն չի նախատեսվում, որ դա պետք է լինի իրենց վերահսկողության տակ, այլև սահմանված է, որ այն պետք է կապը, հուսալի կապը ապահովի Հայաստանի և Արցախի միջև, և Ադրբեջանը պարտավորություն է ստանձնել դա ապահովվելու համար․ սա է նոյեմբերի 9-ի կարգավորումները»։

Տեսանյութը՝ քիչ անց․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ