copy image url
Ներքին 3 տարի առաջ - 09:30 13-08-2022

«Սնդիկի մասին» օրենքի ճակատագիրը. ջերմաչափները վաճառվում են, բայց շատ ավելի թանկ

2022 թ․-ի մարտի 22-ին Ազգային ժողովն ընդունեց «Սնդիկի մասին» օրենքը, որով Հայաստանում արգելվեցին սնդիկ պարունակող ապրանքների ներկրումն ու վաճառքը։ Այդ ցուցակում են այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են լյումինեսցենտային լամպերը, բարոմետրերը, մանոմետրերը, ջերմաչափները։

Ըստ օրինագծի՝ դեղատներում պետք է արգելվեր սնդիկային ջերմաչափների վաճառքը։ Սնդիկի արգելքն օրենսդիրները բացատրում էին սնդիկի վտանգավորությամբ և Մինամատայի կոնվենցիային միանալով: Կոնվենցիան սահմանափակում է սնդիկի օգտագործումը՝ բնակչության շրջանում ծանր թունավորումներից խուսափելու համար, սակայն Oragir.news-ն արդեն գրել էր, որ սնդիկի արգելքը իրականում ֆինանսական շահեր է սպասարկում։

Օրինագծի ընդունումից հինգ ամիս անց էլ դեղատներում շարունակում են սնդիկային ջերմաչափների վաճառքը․ միակ էական փոփոխությունը, որ նկատելի է օրինագծի ընդունումից հետո, ջերմաչափների գինն է։ Նախկինում սնդիկային ջերմաչափները կարելի էր ձեռք բերել 750 դրամով, իսկ հիմա ջերմաչափի գինը տատանվում է 1200-1400 դրամի սահմաններում։

Հարցված 5 դեղատներից միայն մեկում սնդիկային ջերմաչափ չէր վաճառվում։ Մնացած բոլոր դեղատներում վաճառվում էին սնդիկային ջերմաչափներ, և դրանց արժեքը 1200-ից 1400 դրամ էր։

Ամենից շատ դիտված

13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի