copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:46 29-07-2022

Փաշինյանը տաքսու վարորդներին էլ խաբեց


2018 թվականի սեպտեմբերին, երբ Նիկոլ Փաշինյանը ընդամենը 5 ամսվա վարչապետ էր, և ժողովրդին աջ ու ձախ «ազատում էր» նախկին թալանչիների կողմից սահմանված բոլոր հարկերից ու տուրքերից, հայտարարեց, որ անհատ տաքսու վարորդները պետք է ազատվեն հարկերից։

«Մենք կարծեք թե շատ լավ որոշման ենք հանգում անհատ տաքսիների վարորդների համար: Մենք շատ մոտ ենք որոշմանը, որ ՀՀ տարածքում եւ Երեւանում անհատ տաքսիների վարորդներին կազատենք բոլոր տեսակի հարկերից: Սա շատ կարեւոր որոշում է, այն ունի սոցիալական նշանակություն»,- հայտարարել էր Փաշինյանը։
Ըստ վարչապետի, եթե անհատ տաքսու վարորդները հարկերից ազատվեին, սակագներն էլ կիջնեին ու դա կնպաստիեր, որ տրանսպորտի խնդիրներն էլ լուծվեն. «Կռացած երթեւեկելուց ազատվելու կարեւոր հանգրվաններից մեկը դա կդառնա»։

Այսօր արդեն շրջանառության մեջ դրված նախագծով առաջարկվում է պետական տուրք սահմանել առցանց տաքսիների համար՝ 100 դրամ յուրաքանչյուր փոխադրման դիմաց։ Նախագիծը ներկայացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Նշենք, որ առցանց տաքսի ծառայություններում հենց անհատ տաքսիստներն են աշխատում, վերջիններս առցանց տաքսի ծառայությունից պատվերներ են ստանում և դրա դիմաց ուղևորափոխադրման գումարից որոշակի տոկոս փոխանցում առցանց տաքսի ծառայությանը, ու ստացվում է, որ անհատ տաքսու վարորդները այսուհետ պետք է դրանից զատ նաև 100 դրամ էլ վճարեն պետությանը։ Այլ կերպ ասած՝ Փաշինյանը 4 տարի առաջվա խոստացածի ճիշտ հակառան է անում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել

Ձեզ գուցե հետաքրքրի