Արտաքին 4 տարի առաջ - 11:53 15-11-2021

Լիվերպուլում տաքսու վարորդը մահապարտ ահաբեկչին արգելափակել է ավտոմեքենայում՝ կանխելով ողբերգությունը. The Sun

Լիվերպուլում ահաբեկիչը պայթեցրել է տաքսին, որում նրան արգելափակել էր վարորդը՝ Դեյվ Փերին, հաղորդել է բրիտանական Sun պարբերականը։

Պարբերականը տաքսու վարորդին հերոս է անվանել, որը «կանխել է ողբերգությունը Նահատակների հիշատակի օրը»: Հոդվածում նշվում է, որ ոստիկանությունը դեռ չի հաստատել, որ պայթյունը ահաբեկչական գործողություն է եղել, սակայն Լիվերպուլում ձերբակալել են երեք ենթադրյալ ահաբեկիչներին։

Sun-ը մեջբերում է Փերիի գործընկեր Սթիվեն Թոմասին. «Վարորդը, իմ գործընկերը, նկատել է ուղևորի կասկածելի պահվածքը և դուրս թռել մեքենայից։ Այդ տղան պայթեցրել է իրեն, բայց իմ ընկերոջ կյանքին վտանգ չի սպառնում»:

Լրագրողների տեղեկություններով, Փերին հիվանդանոց է տեղափոխվել այրվածքներով ու բեկորային վնասվածքներով, այդ թվում՝ ականջի վնասվածքով։ Ըստ բժիշկների, նրա վիճակը կայուն է։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը