copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:03 24-07-2022

Թրամփը հայտարարել է, որ աշխարհում գոյություն ունի միայն երկու գենդեր

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Ֆլորիդայում ուսանողական համաժողովում, հայտարարել է, որ աշխարհում գոյություն ունի միայն երկու գենդեր՝ իգական և արական։

«Մենք հավատում ենք երկու գենդերների գոյությանը՝ կան տղամարդիկ, և կան կանայք: Երկու գենդերներ»,- ասել է Թրամփը։ Այս խոսքերն ուսանողների կողմից արժանացել են բուռն ծափահարությունների։

Սպիտակ տան նախկին ղեկավարը նաև հայտարարել է, որ հանրապետականները «շատ շուտով հետ կվերադարձնեն երկիրը»։ Նրա խոսքով, իր նախագահական ժամկետի ավարտից հետո ԱՄՆ-ն «աշխարհում ամենաուժեղ և ամենաշատ հարգանքի արժանի» գերտերությունից վերածվել է աշխարհում «ճանաչման ու հարգանքի» տեսակետից «գուցե ամենաթույլ» երկրի։ «Մեզ այլևս ոչ ոք չի հարգում»,- հավելել է Թրամփը։

Ինչպես նշում են վերլուծաբանները, նախընտրական քարոզարշավում հանրապետականները մտադիր են հենվել ԱՄՆ տնտեսության ընթացիկ վիճակի և ռասայական ու գենդերային օրակարգի վրա։

Թրամփի խոսքերը կարելի է համարել նաև որպես ակնարկ 2024 թվականի նախագահական մրցարշավին մասնակցության։

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
23:57 Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
09:01 Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը