Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «Eurofighter» կործանիչների ձեռքբերման ծրագրի շրջանակում թուրք օդաչուները 2026-ի օգոստոսին կմեկնեն Մեծ Բրիտանիա՝ թռիչքային տեխնիկական վերապատրաստում սկսելու համար։
Կնքված պայմանագրի համաձայն՝ առաջիկա տարիներին Մեծ Բրիտանիա են ուղարկվելու ինչպես թռիչքային, այնպես էլ սպասարկող անձնակազմեր։
Նախարարության շաբաթական մամուլի ասուլիսում անդրադարձ է կատարվել նաև անվտանգությանն ու տարածաշրջանային զարգացումներին: Նշվել է, որ ռազմաօդային ուսումնարանի կուրսանտ Վելի Բիլգինի մահվան դեպքի առթիվ ընթանում է խիստ հետաքննություն և սպասվում է դատաբժշկական վերջնական եզրակացությունը:
Նշվել է նաև, որ զինված ուժերի արդիականացման ծրագրի շրջանակում Թուրքիայի ցամաքային զորքերի սպառազինությունն ու գույքն ավելացվել են նոր «Fırtına-2» ինքնագնաց հաուբիցներով և «MKE» ընկերության արտադրած զինամթերքով:
Աղբյուր՝ Ermenihaber