copy image url
Միտք Ներքին 4 տարի առաջ - 21:59 09-06-2022

Կազդուրումը սկսվելու է լռությունից…

Հայաստանաբնակների գերակշիռ մասը սկսել է ամերիկյան ֆանտաստ գրող Ռոբերտ Շեքլիի՝ անծանոթ մոլորակում հայտնված հայտնի հերոսին հիշեցնել: Վերջինիս լինելիության միակ պայմանը, տեղաբնիկների լեզուն չհասկանալով հանդերձ, նրանց հետ նույն այդ լեզվով խոսելն էր… Պատկերացրի՞ք…

Ի՞նչ, ասում եք՝ աբսո՞ւրդ է… Անկեղծ ասած, թեև դժվար է ձեզ հետ չհամաձայնելը, այնուամենայնիվ չեմ կարող նաև չնկատել, որ նույն այդ աբսուրդը Հայաստանում տևական ժամանակ է, ինչ կյանքի բնականոն նորմ ու պարտադիր բաղադրիչ է դարձել ու, որքան էլ տարօրինակ թվա, ընդունվել հավուր պատշաճի… Հայաստանը ինչպես միշտ, առավել ևս մեր օրերում խելացի մարդկանց պակաս չի ունեցել և չունի…Չի եղել այնպիսի ժամանակահատված, երբ Հայաստանում բոլորն ամեն ինչ չիմանան…Այո՛, այո՛, հենց այդպես: Որ Հայաստանը մոգական տեղ է, կասկածից վեր է: Տարածք, որտեղ բոլորն ամեն ինչ գիտեն, տեղյակ են անգամ՝ աշխարհաքաղաքական զարգացումների վերընթացից ու վարընթացից, հնարավոր խոտորումներից, ամեն ինչից, ընդ որում՝ վստահելի և խիստ հավաստի աղբյուրներից՝ «առաջին ձեռքից», ինչպես կասեին: Ու ամենևին էլ էական չէ՝ խոսքը յոթ ծովից այն կողմ ապրող Բլինկենին, աշխարհի հետ բունկերներից շփվող «մեծապատիվ» Վ.Վ-ին, թե՝ Միշելենց Շառլին է վերաբերում: Մեր համերկրացիների «համոզիչ» խոսքը քարը քարին ուղղակի չի թողնում: Վերոբերյալ դերակատարների կողմից նրանց ականջին շշնջացածի հանդեպ դույզն-ինչ կասկածը Հայաստանում մահացու մեղք է համարվում: Հենց այսպես էլ ապրում ենք՝ մեծապես հավատալով, ասենք՝ Կրեմլի «գմբեթներից» մեկի բաջանաղին մերձիմոտ հորեղբորորդու թոռան՝ «հարյուրտոկոսանոց» վստահեցումներին: Եթե հաշվի առնենք փաստը, որ այդ գմբեթը միակը չէ, որ դրանք բավականին շատ են, որ նրանց ամենևին էլ չեն զիջում նաև «սպիտակ տները», ամեն ինչ առավել քան հասկանալի կդառնա: Ընկալելի կդառնա փրկիչ-առաքյալների ու ամոքման ճարն իմացող բժիշկների գերառատության պատճառը Հայաստանում: Սրան զուգահեռ, որքան էլ ցավալի լինի խոստովանելը, ընկալելի կդառնա նաև ամերիկյան քաղաքական գործիչ Բենջամին Ֆրանկլինի՝ «Որքան քաջատեղյակ է բժիշկը, այնքան ավելի շատ են նրա կողմից նշանակված անօգուտ դեղամիջոցները… » դիտարկման և հայկական ժողովրդական՝ «Քաչալը ճարն իմանար՝ իր գլխին կաներ» ասացվածքի իրավացիությունը: Ի դեպ, հարկ է նկատել, որ Մեծ ճատրակախաղի գրոսմայստերները «հումանիստական» նկատառումներով են թերևս ազգագրական երգերի ու ժողովրդական բանահյուսության հեքիաթի ժանրը վերապահել տառապյալներին, թողել նրանց հայեցողությանը: Ով՝ ով, նրանք հո գիտեն, որ բուժման խելամիտ միջոցներ չառաջարկելու դեպքում ցավից տառապող հիվանդին չես կարող արգելել ցավից բղավել… Ով՝ ով, բայց նրանք հո լավ գիտեն, որ մահամերձի համար միևնույն է, մաքուր է արդյոք իր բարձն ուղղող ձեռքը, թե՝ ոչ… Այնպես որ, փոսում հայտնվածները ավելի լավ է տքնաջանորեն այնտեղից դուրս գալու ելքեր որոնեն, այլ ոչ թե անվերապահորեն հավատ ընծայեն խնամիներին մոտ վստահելի աղբյուրների՝ պայծառ ապագաներին վերաբերող տեսլականներին…

Չէ՞ որ հայտնի է, որ ուզած խաբեություն սկսվում է ինքնախաբեությունից…

Հա, մի բան էլ: Ձեր թույլտվությամբ ձեզ փոխանցեմ մտածողներից մեկի՝ «Ձեր երեխաներին լռել սովորեցրեք, խոսել նրանք ինքնուրույն էլ կսովորեն...» սերունդների առողջ մտածելակերպին ու շրջահայեցությանը միտված խելամիտ հորդորը …

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
14:10 Հայկոյի մեղեդին, Դիլիջանի ջերմությունն ու աստղային կազմը․ էկրան է բարձրացել «Մի գդալ սեր» ֆիլմը