copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:22 06-06-2022

FIP.am-ը արձանագրել է, որ Իոաննիսյանը մանիպուլացրել է Խամոյանի խոսքը

Ամբողջ համացանցը քննարկում է FIP.am-ի՝ «Ագնեսա Խամոյանի գրառումը մանիպուլացվել է․ իր հերթին, պատգամավորը սխալ պնդումներ է արել FIP.am-ի մասին» գրառումը:

Հիշեցնենք FIP (Փաստերի ստուգման հարթակը) լրատվության միջոց է, որը հիմնադրել է «Իրազեկ քաղաքացիների միավորումը», որի նախագահն է Դանիել Իոաննիսյանը։

FIP-ի գրառումը վերաբերում է Դանիել Իոաննիսյանի և Ագնեսա Խամոյանի գրառումներին, որտեղ փորձ է արվում այլ կերպ ներկայացնել իրավիճակը, թե իբրև FIP.am-ի խմբագրական քաղաքականության հետ Դանիել Իոաննիսյանն առնչություն չունի։

Հիշեցնենք՝ երեկ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը գրառում էր արել, որում ասվում էր․ «Իմ տեղեկություններով՝ Նիկոլը որոշում է կայացրել Վոլոդինի եւ Լավրովի այցերի կապակցությամբ ոստիկանական ուժերով հանել Ֆրանսիայի հրապարակի վրանները։ Նիկո՛լ, հասկացի՛ր, վրան Ֆրանսիայի հրապարակում կլինի, թե ոչ՝ քաղաքական ճգնաժամը երկրում խորանում է ու խորանում, ելքը լինելու է քո հրաժարականը»։

Այս կապակցությամբ տարբեր անձինք, այդ թվում՝ նաև Դանիել Իոաննիսյանը, այլ կերպ էին մեկնաբանել Խամոյանի խոսքերը, թե իբր ընդդիմությունն է պատրաստվում Լավրովի և Վոլոդինի այցերի կապակցությամբ ազատել Ֆրանսիայի հրապարակը։

«Եթե այս մարդիկ Լավրովի ու Վոլոդինի համար պատրաստ են Ֆրանսիայի հրապարակը բացել, ապա վախենում եմ պատկերացնել՝ ի՞նչն են պատրաստ բացել Պուտինի համար»,- գրել է Իոաննիսյանը, ինչից հետո սոցցանցում տարբեր օգտատերեր սկսել են տարածել այս միտքը։

Խամոյանն արձագանքել է Իոաննիսյանի այս գրառմանը՝ իր հերթին մի քանի պնդումներ անելով, մասնավորապես, թե Դանիել Իոաննիսյանը «Փաստերի ստուգման հարթակի» ղեկավարն է․ «Պատկերացնո՞ւմ եք, Դանիելը, դրա համար մեծ գրանտ է ստացել, ընդդիմության (ձևի համար երբեմն էլ իշխանության ստորին օղակների) խոսքերի անհամապատասխանություններն ու ստերն է իբր բացահայտում, իսկ ինքը, լինելով Նիկոլի սպասարկուն, առանց ամոթի, խեղաթյուրում է երեկվա իմ գրառումը։ Տիպիկ Նիկոլ է, Նիկոլի դեմքը նաև Դանիելն է, արևմուտքից միլիոնավոր դոլարների գումարներ են ստանում փաստերի խեղաթյուրման համար»,- գրել է պատգամավորը։

Ստացվում է, որ FIP.am-ը արձանագրել է, որ Իոաննիսյանը մանիպուլացրել է Խամոյանի խոսքը՝ ներկայացնելով, թե ընդդիմությունը պատրաստվում է Ֆրանսիայի հրապարակից հանել վրանները։ Սա մեծ զարմանք է հարուցել սոցցանցերի օգտատերերի մոտ, առ այն, որ կայքը ներկայացնում է այն անձի մանիպուլյացիան, որն ուղիղ կապ ունի այդ կայքի հետ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր