Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:05 12-02-2025

Տո ո՞վ են որ. Ագնեսա Խամոյանի հարցին պատասխանելիս Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը

«Վերջը 2018-ին ձեզ իշխանություն ո՞վ էր տվել, Ալեն Սիմոնյանը երեկ ասում էր` Սերժ Սարգսյանն է տվել, դուք այսօր ասում եք` Կարեն Կարապետյանն է տվել: Լավ, բա որ եկաք, տեսաք` ամեն ինչ տված ա, Արցախը տված ա, Մեղրին տված ա, ինչի՞ էիք վերցնում էդ իշխանությունը, ինչո՞ւ էիք Ազգային ժողովը շրջափակում, որ ունենաք ամբողջական իշխանություն»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին այս հարցը Նիկոլ Փաշինյանին ուղղեց ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

Հարցին պատասխանելիս Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը։