Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 21:00 18-05-2022

Ոստիկանությունը մոտ 6.5 միլիոն դոլար պարգևավճար է ստացել Նիկոլի կողմից. Իշխան Սաղաթելյան

Ֆրանսիայի հրապարակում շարունակվում է ընդդիմության հանրահավաքը։ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթեյլանն իր ելույթում ասաց, որ առավոտվանից սկսել են անհնազանդության ակցիաները։ Չնայած ոստիկանության ուժ կիրառելուն, այդքան ճնշումներին՝ իրենք գնալով ավելանում ու հզորանում են։ Այսօրվա համատարած բռնությունների ֆոնին ԱՄՆ դեսպանն ասել, է որ կարող են օգնել՝ ստեղծելու այնպիսի ապագա, որը ժողովուրդը ընտրեց 2018 թվականին.

«Հարգարժա՛ն դեսպան, ես խորը ափսոսանք եմ հայտնում Ձեր այսօրվա հայտարարության առիթով, 2018 թվականին հայ ժողովուրդը գնաց լավ կյանքի սուտ խոստումների հետևից, ոչ թե Արցախի կորստի ու արյունալի պատերազմի։ Գնաց ավելի ժողովրդավար պետություն ստեղծելու հետևից, ոչ թե բռնապետություն հաստատելու և ժողովրդավարույթունը բռնաբարելու հետևից։ Ինչ վերաբերում է նախորդ խայտառակ ընտրություններին, հարգելի՛ դեսպան, հայ ժողովուրդը Նիկոլին երկիրը թշնամուն նոր տարծքներ զիջելու մանդատ չի՛ տվել։ ՌԴ-ն մեր ռազմավարական դաշնակիցն է, իսկ ԱՄՆ-ն և ԵՄ երկրները՝ մեր կարևոր գործընկերները։ Ի տարբերություն Նիկոլի՝ մենք Մոսկվայում չենք բամբասում ԱՄՆ-ի մասին»։

Սաղաթելյանի խոսքով՝ մայսիսի 16-ին Ոստիկանությունը ստացել է 2 մլրդ 180 միլիոն դրամ պարգևավճար, մոտ 5 մլն դոլար ՝ պաշտոնական թիվ եմ ասում, որը ստացել է երեկ չէ առաջին օրը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը